Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Լուծումներ աչքերի շուրջ առաջացող կնճիռների դեմ

Լուծումներ աչքերի շուրջ առաջացող կնճիռների դեմ

Բոլորիս մոտ վաղ թե ուշ աչքերի շուրջ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառներն են` մաշկի ոչ առողջ վիճակը, կոսմետիկայի ներգործությունը և արևից աչքերը կկոցելը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, արագ չորանում է, որի հետևանքով էլ առաջանում են կնճիռները:

 

Եկեք պարզենք, թե ինչ միջոցներով կարող ենք ազատվել այդ կնճիռներից կամ դրանք ավելի քիչ տեսանելի դարձնել:

 

Հալվե (алоэ вера): Հալվեն հիանալի միջոց է աչքերի շուրջ գտնվող կնճիռներից ազատվելու համար: Վերցնում ենք հալվեի տերևը և քամում նրա հյութը. Քնելուց առաջ  հալվեի հյութը նրբորեն  քսում ենք աչքերի շուրջը գտնվող կնճիռներին:  Իսկ եթե Ձեր տանը չի աճում հալվե, ապա կարող եք դեղատնից գնել հալվեի գել, որի մեջ հալվեի պարունակությունը պետք է լինի 98%: Եվ  այդ գելով պետք է պատել աչքերի շուրջ գտնվող կնճիռները:

 

Եթերային յուղեր: Բնական ծագման եթերային յուղերը կնճիռները հարթեցնելու հիանալի հատկություն ունեն: Մատների բարձիկներին կարելի է կաթեցնել որևէ բնական ծագման եթերային յուղ և այն նրբորեն քսել կոպերին: Աչքերի շուրջ առաջացած կնճիռներից ազատվելու համար օգտագործեք դեղձի, ծիրանի կամ նուշի եթերային յուղ: Իսկ թարթիչների խտության համար թարթիչներին քսեք գերչակի յուղ (касторовое масло) կամ կռատուկի յուղ (репейно масло):

 

Քսուքներ: Եթե գոհ չեք Ձեր գնած աչքերի շուրջի կնճիռները վերացնող քսուքից, ապա առաջարկում եմ պատրաստել հետևյալ քսուքը: Վերցնում ենք 1ճ/գ վիտամին Е-ի յուղային լուծույթ և նույն չափաբաժնով կակաոյի և  չիչխանի յուղ, այս ամենը խառնում ենք իրար և քսում ներքևի և վերևի կոպերին և թողնում 15 րոպե: Որից  հետո նրբորեն մաքրում ենք խառնուրդի ավելցուկներն անձեռոցիկով: Կոպիտ շարժումները միայն կարող են խորացնել կնճիռները: Այս դիմակը կարող եք օգտագործել  շաբաթը մի քանի անգամ՝ քնելուց 2 ժամ առաջ:

 

Ձիթապտղի յուղ: Աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ հիանալի կերպով պայքարում է ձիթապտղի յուղը: Բամբակի խծուծը թրջում ենք ձիթապտղի յուղով և այն դնում կոպերին և թեթևակի մերսում կոպերը: Կարող եմ առաջարկել նաև ձիթապտղի յուղով հիանալի դիմակներ՝ աչքերի շուրջ առաջացած կնճիռների դեմ պայքարելու համար: Վերցնում ենք 50մլ ձիթապտղի յուղ և 10մլ վիտամին Е: Խառնուրդը թեթև շարժումներով քսում ենք կնճռոտ մասերին և թողնում 5 րոպե: Որից հետո անձեռոցիկով նրբորեն մաքրում ենք ավելցուկները: Այս դիմակը կարող եք օգտագործել ամեն օր և ցանկալի է՝ քնելուց առաջ: Մյուս դիմակի համար անհրաժեշտ է  1թ/գ ձիթայուղ և մի քանի կաթիլ լիմոնի հյութ: Այս խառնուրդը նուրբ շարժումներով քսում ենք աչքերի շուրջ գտնվող մաշկին և 10 րոպե անց մաքրում անձեռոցիկով:

Հեղինակ. ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից

Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am
Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...

Հղիություն, ծննդաբերություն
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ